...

Աստղերը հուշում են. Գագիկ Մելքոնյան

Աստղերը հուշում են. Գագիկ Մելքոնյան

Գագիկ Մելքոնյան. Կենդանակերպի նշանը՝ Քայլամ

Այս շաբաթը հագեցած կլինի հոգեմետ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ լիովին կիսում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվելու են չորեքշաբթի օրը:

Երեքշաբթի օրը կպնդեք, որ Արցախի հարցում պետք է առաջնորդվել «շան առաջ պետք է ոսկոր շպրտել, որ չկծի» սկզբունքով:

Չորեքշաբթին ծանր օր է. խորհրդարանում ամբողջ օրը «կողմ» կոճակն եք սեղմելու:

Հինգշաբթի օրը ճեպազրույցում կհայտնեք, որ եթե չլիներ Ռուսաստանի նենգ քաղաքականությունը, Թուրքիայի բարբարոս վարքագիծը, Եվրոպայի երկերեսանիությունը, Ամերիկայի դանդալոշությունը, հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ Ադրբեջանն այնքան էլ վատ երկիր չէ, եթե հետը կարողանում ես լեզու գտնել, բայց կշեշտեք, որ խոսքը եզան լեզուի մասին է: 

Շաբաթ-կիրակի Երևանի ռեստորաններում ոսկորներ հավաքեք. յաման հաչան շուն է ձեզ ռաստ եկել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   34481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ