...

Էդ բուրդը գզելու են

Էդ բուրդը գզելու են

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով նրան, որ մի կողմից թանկացնում են տրանսպորտը, աղբահանությունը, բարձրացնում են գույքահարկը, մյուս կողմից մարդիկ տեսնում են, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 20 մլն դրամանոց տոմսով գնում է ԱՄՆ, 650 հազար դոլարանոց առանձնատուն է գնում, ասել է. «Եկեք սեփական բուրդը պետական բուրդի հետ չառնենք: Ինքը ինչ է առնում, ինչ չի առնում, ինքը դրա պատասխանները ունի, դա իր անձնականն է։ Մենք խոսում ենք տրանսպորտի մասին և այդ բարեփոխումները, որ կատարվում են, մեր ժողովրդի համար են կատարվում։ Դա Ավինյանի հոր համար չէ, կամ այն մնացածի հոր համար չէ, այս ժողովրդի համար է»:

«ՉԻ». Բայց ասեք, որ Տիգրան Ավինյանի բուրդը լավ էլ խառնվել է պետական բուրդի հետ: Հետո անհրաժեշտ կլինի լավ չփխել, իրարից բաժանելու համար:

Մենակ թե մի մտածեք, որ Տիգրան Ավինյանն ինչ անում է, իր ու իր հոր համար է անում: Չէ, մի քիչ էլ մտածում է համբալների…. Ժողովրդի մասին: Ընենց չի էլի, որ սաղ իր ջեբն է դնում: Չկա տենց բան:

Իսկ Գագիկ Մելքոնյանը լավ կլինի՝ իր բուրդը չխառնի Տիգրան Ավինյանի հետ: Հետո դա մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   398 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ