...

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ ապշերոնյան մուկ:

Շաբաթը կամրապնդի այն համոզմունքը, որ դուք Հայկական բարձրավանդակի միակ քաղաքագետը, դիվանագետը, ռազմական գործիչը, վարակաբանը, դեղագետը և հեռախոսալարերի մասնագետն եք:

Երկուշաբթի կմեղադրեք իշխանություններին Բաքուն չվերցնելու համար:

Երեքշաբթի վերջնագիր կներկայացնեք, որ եթե մի քանի ժամվա ընթացքում գոնե Գանձակը չազատագրվի, ապա կբացեք դավաճանության թեման:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ ձեր կամքով չեք նշանակվել Հովիկ Աբրահամյանի խորհրդական և ենթարկվել եք գենդերային բռնության:

Հինգշաբթի կվերլուծեք Փաշինյանի աչքերի թախիծը և որպես վաստակավոր հոգեբան կախտորոշեք՝ հաստատ ցանկանում է հանձնել Հադրութը:

Ուրբաթ բոլորը կխոստովանեն, որ ձեր գրառումները բեկում մտցրեցին ռազմաճակատում, քանի որ բանակը ոգևորվեց, իսկ ադրբեջանցիները ուղեղի կաթված ստացան:

Շաբաթ և կիրակի օրերը փորձեք արդյունավետ անցկացնել: Ի վերջո հանճարեղ մարդը վերևում նշված բնագավառներով չի կարող սահմանափակվել, ևս մի քանի բնագավառներում խորացեք, որպեսզի անմնացորդ ծառայեք հայ ազգին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1830 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ