...

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ Աքաղագետ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի թույն զարգացումներով:

Երկուշաբթի օրը կհայտնեք, որ ամբողջ կյանքում ծառայել եք հայրենիքին, հետևաբար բանակում ծառայելու կարիք չի եղել:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ հայ ժողովրդի միակ փրկությունը ԱՄՆ-ի հետ հուսալի և ռազմավարական օդային կապն է: 

Չորեքշաբթի օրը կպնդեք, որ ընդամենը մի ժամում կարող եք հետ բերել կորցրած տարածքներն ու հասնել մինչև Քուռ, քանի որ դա ձեր մոտ ստացվել է Play Station խաղալիս: 

Հինգշաբթի առավոտյան լայնածավալ հակահարձակողական գործողություններ կձեռնարկեք Արա Պապյանի տղաների թեման քննարկողների դեմ. երեկոյան՝ ֆինանսական գործերի կարգավորում, կանադական վիզայի դասավորում:

Ուրբաթ օրը ձեր աչքով կընկնի Ժիրայր Լիպարիտյանի «Սպիտակ թուղթը». տրամադրության անկում, թերլիարժեքության սինդրոմ, ախորժակի բացակայություն:

Շաբաթ և կիրակի օրերին թրքառսաջհուդահպատակ ուժերի դավադրությունները բացահայտեք. քաղաքագիտության աստղ մնալու ամենակարճ ճանապարհը դա է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ