...

Աստղերը հուշում են. Հրաչյա Հակոբյան

Աստղերը հուշում են. Հրաչյա Հակոբյան

Հրաչյա Հակոբյան. Կենդանակերպի նշանը` Ձագար

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի ռազմաօրենսդրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ այ տենց ստորացնելով Ադրբեջանին ստիպել եք հրադադար կնքել:

Երեքշաբթի օրը խորհրդարանի միջանցքում պատահաբար մի աղջկա կտեսնեք. հարցուփորձով կպարզեք, որ դա ձեր խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի ծանոթն է՝ Թագուհի Ղազարյանը:

Չորեքշաբթի օրը կպարզեք, որ Թագուհի Ղազարյանն էլ է «Իմ Քայլը» խմբակցությունից:

Հինգշաբթի օրը խորհրդարանի ճաշարանում կհանդիպեք Աննա Գրիգորյանին. բարևի փոխարեն իրար դավաճան կանվանեք ու կանցնեք առաջ:

Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ ինչպես միշտ, ընտրություններին ՔՊ-ի թեկնածուների ցուցակը ձևավորելիս բացառվելու են քավոր-սանիկական հարաբերությունները. երեկոյան՝ տրամադրության անկում, դեպրեսիա:

Շաբաթ և կիրակի օրերին մնացեք տանը. մի մանդատի համար պետք չէ ստորանալ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ