...

Բայց ինչ կադրեր են կորչում․․․

Բայց ինչ կադրեր են կորչում․․․

Անդրադառնալով ԱԺ շենքում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է․ «այդ երիտասարդը մեղավոր չի, մեղավոր են իր շեֆերը, իր քաղաքական հայրերը՝ իրեն այստեղ բերելու համար, որովհետև ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ կատարելու գործով։ Նա անցնում է ևս մեկ քրեական գործով, և այդ մարդուն բերել Ազգային ժողով և տալ աշխատանք․․․»։

«ՉԻ»․ Փաստորեն Հրաչյա Հակոբյանն իր օրենսդիր ընկերների հետ արդարադատություն է իրականացրել։ Բայց հատուկ շեշտում է՝ նա մեղավոր չի, նրա քաղաքական հայրերն են մեղավոր։ Սա իսկապես շատ հեռատես միտք է, որովհետև եթե վաղը-մյուս օրը իրավիճակ փոխվի, ու փորձեն իրեն ծեծել, ինքը կարող է նույնը կրկնել՝ ես մեղավոր չեմ, իմ քաղաքական հայրերն են մեղավոր։

Ամեն դեպքում Հրաչյա Հակոբյանի տարակուսանքը հասկանալի է։ Երկու քրեական գործերով անցնող մարդուն հանգիստ կարելի էր պաշտպանության նախարար նշանակել, կամ ծայրահեղ դեպքում՝ որևէ համայնքապետի թեկնածու ՔՊ ցուցակով, բայց այդպիսի արժեքավոր կադրն ընդամենը պատգամավորի օգնական է։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ