...

Ձեր ինքնամոռացն եք մոռացել

Ձեր ինքնամոռացն եք մոռացել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ռեստորանային համալիրում մի խումբ կանանց հետ պարում է:

Իշխանական «Հայկական ժամանակը» լուրը վերնագրել է այսպես. «Սեյրան Օհանյանի կինը ինքնամոռաց պարում է ռաբիս երաժշտության տակ»:

«ՉԻ». Մենք ինտերնետներում մի քիչ գուգլեցինք, ման եկանք, բայց այդպես էլ չգտանք, թե ՀԺ-ն ինչպես է վերնագրել, օրինակ, Ալեն Սիմոնյանի և Հրաչյա Հակոբյանի... էն որ Հունաստանում էին, ռեստորանում տժժում էին, դա ինքնամոռաց էլ չէր, կայֆի տակ էին, ինչ էին... մի խոսքով, խոսք չկար նրանց պարելու մասին:

Փոխարենը Ռուզաննա Խաչատրյանի պարի վրա են ղժժում: Ռուզաննա Խաչատրյանը գոնե Հայաստանում է պարում, ոչ թե սրա-նրա հաշվին հասնում է Հունաստան, վայելում դրսի կայֆերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ