...

Աստղերը հուշում են. Ռադիկ Մարտիրոսյան

Աստղերը հուշում են. Ռադիկ Մարտիրոսյան

Ռադիկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ $որք Անգետիկ

Այս շաբաթը հագեցած է ռազմամշակութային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը իշխանություններից կպահանջեք, որ ձեր աշխատավարձը հավասարեցվի ոչ թե ԳԱԱ նախագահի, այլ Օքսֆորդի համալսարանի ռեկտորի աշխատավարձին:

Երեքշաբթի օրը դիմում կգրեք Երևանի քաղաքապետարանին՝ Ազգային ակադեմիայի շենքը սեփականացնելու հարցով:

Չորեքշաբթի կհրավիրեք արտահերթ ժողով. արտասահմանյան լրագրողներն են այցելելու Ակադեմիա՝ ծանոթանալու Հայաստանի գլխավոր ծերանոցի ռեժիմին, սննդի և սանիտարահիգիենիկ պայմաններին. 

Հինգշաբթի օրը բաց նամակով կդիմեք Բայդենին՝ պահանջելով անհապաղ բանակցություններ սկսել Ադրբեջանի և հայ մտավորականության միջև:

Ուրբաթ օրը լույս կտեսնի ձեր նոր՝ «Ոչ մի թիզ քվանտ» ուսումնական ձեռնարկը սկսնակների համար:

Շաբաթ-կիրակի օրերին մի քիչ զբոսնեք Հյուս. Պողոտայում. ազգային ստորագրահավաքների համար ահագին մարդ կգտնեք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ