...

Թազա բան ենք հայտնաբերել

Թազա բան ենք հայտնաբերել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, նշել է. «Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։

«ՉԻ». Փաստորեն, մենք գիտությունների ակադեմիա ենք ունեցել: Ու պարզվում է, որ այս ակադեմիան գործ էլ է անում, այն է՝ պահանջել իշխանությունների հրաժարականը: Այս 20 տարվա ընթացքում մի քանի անգամ իշխանություն են զավթել, ԺԵԿ-ի տեղեկանքով նախագահ դարձել, ժողովրդի վրա Արցախից զորք բերել ու կրակել, սպանել, ոչ մի անգամ այս ԳԱԱ-ն ձայն չի հանել, հրաժարական չի պահանջել, և միայն հիմա է զարթնել քնից: 

Չնայած, զարմանալ պետք չէ. ԳԱԱ ղեկավարը Ռադիկ Մարտիրոսյանն է: Մարդ, որի անունը որ տալիս ես, հետը բուհական կոռուպցիա արտահայտությունն է մտքիդ գալիս: Մարդ, որի օրոք ԵՊՀ-ն դարձել էր սաքուլիկների ու կարիերիստների որջանոց (լավ բառ է, թող մնա): Որ նախկին իշխանությունների ամենակատաղի կամակատարներից մեկն է եղել, որն իրականում գիտական ոլորտի հերն անիծել է: 

Շատերդ երևի տեսած կլինեք Բրեժնևի օրոք այդ քաղբյուրոյի նիստերը կամ հավաքները: Քաղբյուրոյի բոլոր անդամները մի 80-90 տարեկան բիձեք էին, մի մասը հազիվ էր շնչում, մի մասը՝ հազիվ ոտքի վրա կանգնում, կիսամեռ, ձեռքերը դողդողալով, հազիվ երկու բառ էին կարողանում ասել: Ու այդ քաղբյուրոն, 40-50 տարի Կրեմլի աթոռները գրկած, մի ամբողջ կայսրություն էր ղեկավարում: Դրա համար էլ այդ կայսրությունը մի քանի տարի հետո քանդվեց:

Հիմա նույնը մեր Գիտությունների ակադեմիայի նախագահությունն է: Անդամների ցանկը վերցնես, նայես, նույն քաղբյուրոն է: 80-90 տարեկան գուրուներ, որոնք Ակադեմիան իրենցով են արել, տարին մի անգամ քաղբյուրոյի նիստ են անում, իրար ջան ասում, ջան լսում, իրար պարգևատրում, մեդալ ու դիպլոմ բաժանում, վերջում ասում՝ կեցցե հայ գիտությունը ու ցրվում տներով: Բայց ժամանակակից գիտության հետ որևէ կապ չունեն: Բացարձակ պատկերացում չունեն այսօրվա գիտական պահանջների, մտքի մասին: Սրանց գիտական մտքի գագաթնակետը Սևրի պայմանագրից այն կողմ չի անցնում: Բայց հրաժարական են պահանջում: Չեղած տեղով:

Պարզ չի՞, որ նման քաղբյուրոյով Հայաստանում գիտությունը այս վիճակում պետք է լինի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1336 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ