...

Մարդ այ սենց խորհրդական լիներ

Մարդ այ սենց խորհրդական լիներ

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, որը հիմա ԳԱԱ ներկայիս նախագահ Աշոտ Սաղյանի գլխավոր խորհրդականն է, ստանում է նույնքան աշխատավարձ, որքան իր նախագահ լինելու ժամանակ:

«Այ հիմա «վիզ դրած» արժի աշխատել, որ այդ գումարը, որ ես այսօր ստանում եմ, կարգավորվի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որովհետև եթե դրանով կարգավորվի, իմ թոշակը կլինի ոչ թե 80 հազար դրամ, այլ 800 հազար դրամ»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

«ՉԻ». Ճիշտն ասած, երբ իմացանք, որ Ռադիկ Մարտիրոսյանի փոխարեն ուրիշ մարդ է դարձել ԳԱԱ նախագահ, շատ զարմացանք:

Ասեցինք՝ ո՞նց, Ռադիկ Մարտիրոսյանն այսպես հանգիստ իր սեփական բոստանը ուրիշի՞ն է վստահում: Էդ մարդը ԳԱԱ-ի նախագահի աթոռին այնպես էր սերտաճել, որ արդեն արմատակալել էր, արմատները մի քանի մետր խորությամբ տարածվել էին, ամենահզոր տրակտորով էլ չէիր կարող նրան պոկել այդ պաշտոնից:

Զգում էինք, որ մի բան էն չի, բայց չէինք ջոկում, թե սա մեզ որտեղ է «քցում»:

Հիմա արդեն ամեն ինչ տեղն ընկավ. իրականում Ռադիկ Մարտիրոսյանը շարունակում է ԳԱԱ նախագահ լինել. մենակ թղթով եսիմ ում անունն է գրել այդ պաշտոնի համար, մնացածը նույնն է. նույն ազդեցությունը, նույն աշխատավարձը, նույն զառամյալ ակադեմիկոսները. և այդ ամենը՝ նույն «քոսոտ» երկրում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ