...

Աստղերը հուշում են. Ռուբեն Վարդազարյան

Աստղերը հուշում են. Ռուբեն Վարդազարյան

Ռուբեն Վարդազարյան. Կենդանակերպի նշանը` Դատավորոր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռաբեկ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նիստում ձեր կողքին կնստի. տրամադրության անկում, դեպրեսիա, ախորժակի իսպառ բացակայություն:

Երեքշաբթի կդատապարտեք իշխանություններին կախաղան հանելու կոչերը՝ ընդգծելով, որ ճիշտը գնդակահարությունն է:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ հին դատավորները անկախ են և կաշառք են վերցնում բացառապես իրենց համոզմունքներից ելնելով:

Հինգշաբթի օրը կհայտնեք, որ գործարկվել է դատական նոր կայքը, և այսուհետ պատվերներ տալու համար բավական է գրանցվել ու համապատասխան հաշվեհամարին գումար փոխանցել:

Ուրբաթ օրը կմիանաք «Հայրենիքի փրկության կոմիտեին». երեկոյան՝ ֆինանսական գործերի կարգավորում, արտահերթ առանձնատուն ստանալու երաշխիք:

Շաբաթ և կիրակի օրերը վերջապես անցկացրեք անկախ կարգավիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1023 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ