...

Դեռ մի բան էլ պետք է պարգևատրել

Դեռ մի բան էլ պետք է պարգևատրել

ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: «Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:

«ՉԻ». Որ հացի վրա կարագ գցես, շպրտես օդ, միշտ կարագի կողմով է գետնին ընկնում, կատվին էլ, ոնց անես, միշտ ոտքերի վրա է կանգնում: Դա օրենք է: 

Մեր ԲԴԽ նախկին նախագահները այդ օրենքի տակ ընկան. ոնց գցես, մեկ է, ոտքերի վրա են կանգնում: 

Բայց մյուս կողմից, ի՞նչ է եղել որ: Մեծ մարդիկ են, նստել զրուցել են, այնքան պատմական զրույց է եղել, որ որոշել են ձայնագրությամբ այն հավերժացնել՝ սերունդների համար: Ատ դուշի խոսել են, անկեղծացել, վերհանել մեր դատական համակարգի ամբողջ էությունը, նյուանսները, որտեղ՝ ինչքան, ոնց անես, որ ջրի երեսին մնաս: 

Իրականում, որ ուզում եք իմանալ, էդ մարդկանց պետք է մեդալ տալ՝ դատաիրավական համակարգն իր ողջ ներկապնակով ներկայացնելու համար: Ուսանողներին պետք է ձայնագրությունը տալ, որ լսեն, սովորեն, թե հաց ուտելուց ինչ պիտի խոսես, ոնց պիտի խոսես, ոնց գյոզերով կտեր տաս: 

Հ.Գ. Թեմայի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում:


 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ