...

Սկանդալային երաժշտություն

Սկանդալային երաժշտություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ArmDaily.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրությունը, ասել է. «Միայն կասեմ, որ խոսակցությանը զուգահեռ հնչող երաժշտությունը իմ ճաշակով չէր»:

«ՉԻ». Այս դատավորին մենք կհիշենք: Լավ դատավոր է երևում: Հերիք չէ՝ լակոնիկ է խոսում, դեռ մի բան էլ երաժշտական լավ ճաշակ ունի:

Այո, Վարդազարյան-Ջհանգիրյան ռաբիզ պատմության մեջ նրանց խոսակցությունն ու բառապաշարն էլ էր ռաբիզ, երաժշտությունն էլ, որի պատճառով մարդ չէր ուզում էդ զապիսը լսել: Թող հրապարակեն, թե այդ որ ռեստորանն է եղել, որ իմանանք, չգնանք: 

Դատավոր Դավիթ Հարությունյանի այս պատասխանը մեզ հիշեցրեց հայտնի պատմությունը, երբ Ռ. Քոչարյանը 2000-ականների սկզբներին գնացել էր Ազգային պատկերասրահ, դահլիճներով ֆռֆռացել, նկարներն էին ցույց տվել, որը ինչ է, ով է նկարել, վերջում կարծիք էին հարցրել, ասել էր՝ գաջը ինչո՞վ եք սվաղել:

Այնպես որ, ամեն Դավիթ Հարությունյան չի, որ... մի խոսքով, զապիսում ասված է: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2015 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ