...

Աստղերը հուշում են. Սերժ Սարգսյան

Աստղերը հուշում են. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Կարմրաայտ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հերոսական իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ պատրաստ եք լինել Երևան-Մոնակո չվերթի առաջին ուղևորը:

Երեքշաբթի առավոտյան Ձորաղբյուրում առանձնատան կողքին լրագրողներ կտեսնեք. մինչև կվադրոցիկլը խոդի գցեք, կպարզվի, որ լրագրողները եկել են վարչապետի աներձագի առանձնատունը նկարահանելու:

Չորեքշաբթի օրը ասուլիս կտաք «Ֆլորենս» ռեստորանում. երեկոյան Կարեն Կարապետյանը կբարիշի ձեր հետ:

Հինգշաբթի կհայտարարեք, որ Ապրիլյան պատերազմում մեր բանակը կռվում էր 80-ականների զենքով, համազգեստով և բենզինով, դրա համար էլ առանձնապես տակ չենք տվել:

Ուրբաթ օրը Աշոտյանի հետ միասին կթողարկեք ձեր ելույթների ժողովածուի ալբոմը՝ «Քաղաքը Սերժ է մերժում» վերնագրով:

Շաբաթ և կիրակի օրերը կանցկացնեք առանձնատան տարածքում ուղղաթիռի հրապարակ կառուցելով. մարդ ես, մեկ էլ տեսար, դրոնների դեմ պայքարում պետք եկավ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ