...

Ախտահանեք ձեր թիմը

Ախտահանեք ձեր թիմը

Աժ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հետևյալ մտքերն է արտահայտել. 

«- Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես անհատականություն, միշտ չէ, որ իր որակներն ի նպաստ պետության է ծառայեցրել, իսկ ՀԱԿ-ում ես շատ-շատ մարդկանց եմ ճանաչում, որոնց նկատմամբ խորը հարգանք ունեմ և ոչ մի կասկած չունեմ իրենց նպատակների և մղումների ազնվության, պետականամետության մեջ, ես՝ որպես հին սերնդի քաղաքական գործիչ, որ լավ ճանաչում եմ Տեր-Պետրոսյանին, կտարբերեի նրանց:

- Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը հակապետական նպատակնե՞ր ունի։

- Անկեղծ ասած՝ չեմ մտածում, որ այդպիսի նպատակ ունի, պարզապես իր քայլերն են երբեմն-երբեմն այդպիսին եղել»:

«ՉԻ». Չգիտենք՝ կորոնավիրուսը կրկնվելու հատկություն ունի, թե ոչ, բայց մի անգամ դաշնակ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում այն ամբողջ կյանքում հետապնդում է վարակվածին: Հովիկ Աղազարյանը դրա վառ կլինիկական ապացույցն է: Հեռացրել են Դաշնակցությունից, տարբեր տաքուկ տեղեր է փնտրել, ի վերջո հանգրվանել է Քաղաքացիական Պայմանագրում, բայց որևէ կերպ չի կարողանում ձերբազատվել տարիներ առաջ ձեռք բերված վարակից:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա կարելի է նրան մեղադրել որոշ գործեր ավարտին չհասցնելու համար: Եվ անշուշտ առաջին հորիզոնականում դաշնակցական վարակի դեմ պայքարը մինչև վերջ չհասցնելն է: Պետք էր տրամաբանական ավարտին հասցնել 90-ականներին երկրորդ ճակատ բացածների դեմ պայքարը, որպեսզի նրանք հետագայում անընդհատ օրհասական պահերին չսպառնային պետականությանը:

Իսկ Հովիկ Աղազարյանի մասով կոնկրետ անելիք ունի իշխանությունը: Ձեռքերի ախտահանման կոչի ինտենսիվությանը զուգահեռ պետք է մտածել քաղաքական դաշտի և հատկապես սեփական թիմի արդյունավետ ախտահանման մասին: Վարակված օջախի չմեկուսացումը նորանոր վարակվածների պատճառ կդառնա: Ահա այստեղ է, որ պինցետով հանելը միանշանակ արդյունք կտա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ