...

Մեր գրպանից ձեր գրպանը

Մեր գրպանից ձեր գրպանը

Քոչարյանական քարոզիչներից մեկը՝ Բորիս Մուրազին, գրել է. «Ի դեպ, Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը նույն համոզմունքներն ունեն։ Տարբերությունը մեկն է՝ Տեր-Պետրոսյանը ուզում էր, բայց ռիսկ չարեց կամ չթողեցին Արցախը հանձնել, իսկ Փաշինյանը ռիսկ արեց կամ թողեցին հանձնել։ Նրանց թիմերը շատ դեպքերում միաձուլված են։ Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»:

«ՉԻ». Սրանք նույնիսկ չեն կարողանում թաքցնել, որ Նիկոլ Փաշինյանի դամն են պահում: Եվ ոչ միայն դամը: Դե, բիզնես ունեն, կորցնելու շատ բան կա, իսկ այսպես Փաշինյանից ակնկալում են իրենց գրպանային ընդդիմություն նշանակելու պատրաստակամությունը: Թե չէ ի՞նչ ընդդիմության միավորվել, ինչ բան, կարևորը «Տոյոտայի» ջանը սաղ լինի: 

Նիկոլականներն էլ են առավոտից երեկո Տեր-Պետրոսյանին հայհոյում, քոչարյանականներն էլ: 

Ու ի՞նչն է հետաքրքիր: Նիկոլականները գրում են. Առաջին նախագահը Քոչարյանին բերեց, փաթաթեց հայ ժողովրդի վզին: Քոչարյանականները գրում են. Առաջին նախագահը Նիկոլին բերեց, փաթաթեց հայ ժողովրդի վզին: Այսինքն՝ երկուսն էլ առնվազն ընդունում են, որ Փաշինյանն ու Քոչարյանը բեռ են հայ ժողովրդի վզին: Ծանր բեռ: Ու երկուսն էլ ճիշտ են:

Հ.Գ. Բա էդ մեկն էլ գրեք. որ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել: Ուղղակի միշտ նույն դասարանում է մնացել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ