...

Այ էդ մեկը չպիտի ասեիր

Այ էդ մեկը չպիտի ասեիր

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործերին ու հայտարարել, թե այդ ամենը «մի կենդանու» ֆանտազիայի արդյունք է, ապա հանդես է եկել «մեղայականով»՝ հայտարարելով, թե ինքը հիմա պատժվում է, որովհետև իր պաշտոնավարման տարիներին, որպես քրիստոնյա, չափազանց հանդուրժող է եղել «ամեն տեսակ տականքի» նկատմամբ։ Նա հայտարարել է նաև, որ չի պատրաստվում իր տունը տալ պետությանը, որովհետև դա ի՛ր տունն է։

Վլադիմիր Գասպարյանը, «որպես քրիստոնյա», մի անգամ Րաֆֆիի հետ գնացել է աղոթելու, և դրանով իսկ մեծ ծառայություն է մատուցել կոմսոմոլի նախկին ակտիվիստ Սերժ Սարգսյանին, որովհետև Րաֆֆին դրանից հետո գնացել է տուն։ Բայց Գասպարյան Վովայի մեղայականն ամեն դեպքում գնահատելի է։ Ուրիշ բան, որ սխալ գործիքակազմ է ընտրել։ Գործող իշխանություններին նա կարող է անվանել «կենդանի», «ամեն տեսակի տականք», «պիտեկանտրոպ», «անաղուհաց քրդի շուն» և այլն՝ դա նրանց բացարձակապես չի հուզում։ Բայց հայտարարել, թե «տունըս ձեզ չեմ տալու»․․․ Էդ արդեն՝ կներեք։ Դա արդեն հարվածում է իշխանությունների ոչ թե արժանապատվությանը, այլ ստամոքսին, հետևաբար՝ չի ներվելու։

Կարճ ասած՝ «այ էդ մեկը չպիտի ասեիր»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ