...

Այս ճանապարհը բացել են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Այս ճանապարհը բացել են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Ապարանի ակցիայի լայվը նայելուց հետո ափսոսացի լրագրության այս մակարդակի համար։ Մասնագիտական կոռեկտությունը մի կողմ թողնելով պիտի ասեմ, որ զզվանք ապրեցի այն «լրագրողների» համար, որոնք ակցիան լուսաբանում են միայն մեկ նպատակ ունենալով՝ ապացուցել, որ սպանությունը եղել է ատելության հողի վրա, որ դրա պատճառը առաջին դեմքին հայհոյելն է։ Որքան ջանում, էդքան ավելի զզվելի են դառնում։ 

Ես չգիտեի, որ լրագրողի առաքելությունն է հրապարակային հարցաքննության ենթարկել սպանվածների հարազատներին, գործով անցնող առանցքային վկաներին, դեպքի ականատեսներին ու մասնակիցներին։ Չկարծեք, թե խոսքը ինֆորմացիա կորզելու նրբանկատ հարց ու պատասխանի մասին է։

Բառացիորեն հրապարակային հարցաքննության վերածվեց ապարանցիների պահանջների շարադրման ակցիան։ Մի քանի ժամ անընդմեջ ակցիայի մասնակիցներին հորդորում են հիշողությունները լարել, նոր պատասխանել հարցերին, նկարներ են ցույց տալիս՝ հարցնելով՝ դուք ճանաչո՞ւմ եք այս մարդուն, թե՞ ոչ։ Որ իրենց ականջին հաճելի պատասխաններ չեն ստանում, հեգնում են սպանվածների հարազատներին, հետո նորից մարտնչող տգետի նման շարունակում են ապարանցիների հրապարակային հարցաքննությունը։ Առանց ամաչելու սադրում են սպանվածի հորն ու եղբորը՝ ակնարկելով, թե շատ բան գիտեն, բայց չեն կարող ասել։ Որ վաղը կանչեն հարցաքննության, պետք է հայտարարեն, թե ազատ խոսելու համար քաղաքական հետապնդման են ենթարկվում։ 

Այո, նոր Հայաստանում ամեն բան է դեգրադացվել։ Լրագրողական համայնքն էլ նույն ճանապարհով է անցնում։ Այս ճանապարհը բացել են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Երկուսն էլ չեն հանդուրժում այլակարծությունը, որը խոսքի ազատության հիմնարար սկզբունքներից է, երկուսն էլ խորապես թքած ունեն պրոֆեսիոնալիզմի վրա։ Կարևորը անձի պաշտամունքն է ու դրա սպասարկումը՝ պետք եղած դեպքում նաև ուրիշների ողբերգության նենգ ապրումակցումով։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ