...

Այսպիսի դատավարություն

Այսպիսի դատավարություն

2021 թվականի հունիսի 5

Դատավոր Աննա Դանիբեկյան. Պարոն Քոչարյանը մասնակցում է ընտրություններին, կարող է հաղթել, այնպես որ՝ հետաձգենք նիստը՝ տեսնենք՝ ով է հաղթում:

2021 թվականի հունիսի 29

Դատավոր Աննա Դանիբեկյան. Պարոն Քոչարյանը դիմելու է ՍԴ, իսկ մեր ՍԴ-ից ամեն ինչ սպասելի է, այնպես որ՝ հետաձգենք նիստը՝ տեսնենք՝ ինչ է գալիս գլխներիս:

2021 թվականի հուլիսի 15

Դատավոր Աննա Դանիբեկյան. Ճիշտ է՝ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքները, բայց դեռևս վարչապետ չի ընտրվել, ինչ իմանաս՝ ինչպես կքվեարկի ՔՊ-ն, այնպես որ՝ հետաձգենք նիստը և տեսնենք, թե ով կընտրվի վարչապետ:

2021 թվականի օգոստոսի 30

Դատավոր Աննա Դանիբեկյան. Վարչապետ Փաշինյանը մեկնում է արտասահման: Մամուլը գրում է, որ կարող է չվերադառնալ: Հետաձգենք նիստը, տեսնենք՝ կվերադառնա, թե ոչ:

2021 թվականի հոկտեմբերի 25

Դատավոր Աննա Դանիբեկյան. Առաջիկայում ընդդիմությունը մեծ հանրահավաք է նախատեսում: Հետաձգենք նիստը, գուցե իշխանությունը փոխվի:

2021 թվականի դեկտեմբերի 30

Դատավոր Աննա Դանիբեկյան. Եկեք պարզապես հետաձգենք, չփչացնենք տոնը:

2022 թվականի փետրվարի 13

Դատավոր Աննա Դանիբեկյան. Նիստը անորոշ ժամանակով հետաձգվում է, քանի որ պարոն Քոչարյանը որոշել է իր երիկամը նվիրել պարոն Չարչյանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ