...

Ազատիչն էլ է բոցվում

Ազատիչն էլ է բոցվում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընդդիմության շարժման արդյունքները գոհացնո՞ղ են, կարո՞ղ է այն բերել ցանկալի արդյունքի, ասել է. «Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:

«ՉԻ». Լա դուզն ասեք, պրն Սերժ Սարգսյան, որ ասում եք՝ ընդդիմության առաջնորդ, չակերտներով դա գրե՞նք, թե՞ ղժժացող սմայլիկներով: Ձեր մտքինը ո՞րն է եղել:

Սերժ Սարգսյանի թրոլինգը՝ Իշխան Սաղաթելյանի հասցեին, բավական բարձր լեվել ունի, մեզ դուր եկավ: Ամբողջ աշխարհն է «ընդդիմության առաջնորդի» վրա խնդում, հիմա թող Սերժ Սարգսյանն էլ միանա աշխարհին, ի՞նչ է եղել:

Ընդդիմության առաջնորդ... չէ մի չէ: Սկզբի համար թող մի հատ միրուք աճեցնի: Առանց դրա ո՛չ Հայաստանում, ո՛չ Կուբայում հեղափոխություն չի եղել: 

Լավ, լրջացանք... վաղը Իշխան Սաղաթելյանը բան է ասելու: Շատ կարևոր բան: Վճռական, էքսկլյուզիվ: Իսկ թե ինչ, դիտեք տեսանյութը:

 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ