...

Ազգային դաունի և դաունլոդի առանձնահատկությունները

Ազգային դաունի և դաունլոդի առանձնահատկությունները

«Իրատես քաղաքականություն» ֆեյսբուքյան էջը մեջբերում է արել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկից. «Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չի հասկացել այն ամենապարզ ճշմարտությունը, որ ես դեռ 25 տարի առաջ եմ ասել, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի»:

Մեջբերմանն արձագանքել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը, որը գրել է. «Տեր-Պետրոսյանի ասածը արժեք կունենար, եթե ինքը դա ասելուն զուգահեռ հրաժարվեր բոլոր այն արտոնություններից, տներից ու բարձր թոշակից, որը ստացել է «պայքար, պայքար, մինչև վերջ» գոռալով»:

«ՉԻ». Թե ինչ կապ ունի Տեր-Պետրոսյանի խոսքը պետության կողմից տրամադրվող թոշակի հետ, դա նույնիսկ Ջասթին Թրյուդոն չի կարող բացատրել:

Բայց մի նկատառում. գիտեք, որ Արա Պապյանը իր զավակներին փախցրել է Հայաստանից, որ բանակում չծառայեն: Ինքը դա չի թաքցնում, նույնիսկ պատճառաբանել է, որ եթե Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել բանակում, ինչի՞ պիտի իր տղաները ծառայեն: 

Վստահեցնում ենք, որ եթե Ղարաբաղի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների զավակները բանակում ծառայած լինեին, մեկ է, Արա Պապյանն էլի տղաներին փախցնելու էր բանակից, ու դա հիմնավորելու էր նրանով, որ քանի դեռ Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել պետության կողմից տրվող արտոնություններից ու բարձր թոշակից, իր զավակների ոտքը Հայաստանում չի երևա: 

Տեր-Պետրոսյանը հրաժարվի, կմնա ամենաերկաթյա փաստարկը. քանի դեռ Վիլսոնի վճիռը կյանքի չի կոչվել, իր զավակները չեն ծառայի բանակում: 

Հ.Գ. Ի դեպ, ԱԺԲ հայտարություն է տարածել, թե «Ապրիլի 9-ին վերսկսում է մեծ հանրահավաքով հրապարակային պայքարի ընթացքը, որը ծնելու է ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: Էդ ազգային պետությունն էլ երևի Կանադայից են download անելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ