...

Հերթական տառականլամիշը

Հերթական տառականլամիշը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Խաղաղությունը մսխելու և Հայաստանին պարտության տանելու հարցում Փաշինյանը միակ մեղավորն ու պատասխանատուն չէ: Փաշինյանին անկյուն մղելու և ոչմիթիզական դարձնելու մեջ մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն, որոնց կառավարության 20 տարիներին անողոքաբար մսխվում էր խաղաղությունը, որ բերվել էր Արցախյան առաջին պատերազմում զոհ գնացած շուրջ 6000 հայորդիների կյանքի գնով»:

«ՉԻ». Թաթուլ Հակոբյանի գրառմանն այս անգամ տառականլամիշ է եղել Արա Պապյանը: Չգիտենք՝ այստեղից է արձագանքել, թե օվկիանոսի այն ափից, բայց գրել է հետևյալը. «Զինադադարը կնքվել է 1994թ։ Դրանից հետո Տեր-Պետրոսյանը ևս 4 տարի իշխանության է եղել։ Եթե հնարավոր էր խաղաղության պայմանագրի հասնել, թող հասներ։ Հեքիաթներ մի պատմեք և հեքիաթների մի հավատացեք։ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել որևէ փոխզիջման՝ ոչ այն ժամանակ, ոչ հիմա»:

Մեր այս Վիլսոնի վկային մեկդ բացատրեք, որ Ադրբեջանը 1997 թվականին պաշտոնապես իր համաձայնությունը տվել էր հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, որը հակամարտության 3 (երեք) կողմերին ներկայացրել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայաստանը նույնպես տվել է իր համաձայնությունը: Դեմ է եղել ԼՂՀ իշխանությունը: Ոչ թե Ալիևն է դեմ եղել, այլ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Իբր թե Արա Պապյանն այսքանը չգիտի: Այսինքն՝ կարող է և չգիտի, ինքը մենակ Ծովից ծով Հայաստանի քարտեզին է լավ տիրապետում, մեկ էլ ամերիկա-կանադական սահմանի անցակետի աշխատանքային ռեժիմին: 

Մեր պարտությունների պատճառներից մեկն էլ սա է, որ Արա Պապյանի պես դեմքեր էին աշխատում մեր դիվանագիտական համակարգում: Մարդիկ, որոնք լոլոներով են առաջնորդվել իրենց աշխատանքում, այլ ոչ թե փաստերով: Իսկ ԼՂՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի մերժումը փաստ է, որը միշտ էլ փաստ է մնալու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ