...

«Բ-ի տղա»-ն «Հայաստան» դաշինքի համար սիրո խոստովանություն է

«Բ-ի տղա»-ն «Հայաստան» դաշինքի համար սիրո խոստովանություն է

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է տարածվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:

«ՉԻ». Ընտրություններին մասնակցել է 26 ուժ, նրանցից 23-ը իրավունք ունեն բողոքել ատելության խոսքի ահռելի ծավալներից: Իրավունք չունեն բողոքել ՔՊ-ն, «Հայրենիք» դաշինքը և ՊՈՒ-ն: Չունեն, որովհետև իրենք են գեներացրել և իրենց լրատվամիջոցներով տիրաժավորել այդ ատելության խոսքը:

Եվ հիմա առնվազն զավեշտալի է, որ Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի, Գեղամ Մանուկյանի հետ միևնույն ցուցակում գտնվող Վարդևանյանը բողոքում է ատելության խոսքից:

Սա նույնն է, երբ Ծերեթելու որևէ աշխատավոր բողոքում է նույն փողոցում գործունեություն ծավալող մեկ ուրիշի՝ բարոյական նորմերը չպահելուց:

Վարդևանյանը միայն մի դեպքում իրավունք ունի պնդելու, որ իրենք ատելության խոսք չեն տարածել. հրապարակային հայտարարի, որ իր համար Գեղամ Մանուկյանի արտաբերած «բ-ի տղա» խոսքը հայհոյանք չէ, և եթե իրեն ասեն, չի վիրավորվի և չի հակադարձի: Ոչ միայն ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի, այլ նաև դատարան չի դիմի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ