...

Դարդ մի արա

Դարդ մի արա

Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը գրել է«2023 թվականի նոյեմբերի 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ։ 

Լսումներից մեկ օր առաջ ես տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից՝ հնարավորություն չտալով մասնակցել լսումներին։ Փորձելով հետաքրքրվել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրավիրվածների ցանկից՝ մասնակիցների մեծ թվի և դահլիճի սահմանափակումների պատճառով։ Լսումների ընթացքից պարզ եղավ, որ այդ «բացատրություն»-ը որևէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկա էին մի քանի տասնյակ ազատ տեղեր: Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»։

«ՉԻ». Դե, գիտեք ինչ, այն պահից, երբ Լևոն Քոչարյանը պատգամավորի կարգավիճակով բերման ենթարկվեց խորհրդարան, «Հայաստան» խմբակցության կարգավիճակը պիտի մի քիչ «կոռեկտիրովկայի» ենթարկվեր: 

Ինչպես ասում են՝ ծառայություն ծառայության դիմաց: Էդգար Ղազարյանը, որպես արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագիտորեն շրջանցում է իրեն «բլոկ» անելու իրական պատճառները: Իզուր, պարզ ասա՝ բոլորն իմանան: 

Գեղամ Մանուկյանն էլ հակադարձել է, թե 160 հոգու հրավիրել էին, դրա համար Էդգար Ղազարյանին տեղ չէր ճարվել: Հա, 160 հոգու ցուցակ եք գրել, էնքան, որ պրն Ղազարյանի մուտքը արգելելու բարոյաիրավական հիմք ունենաք, իսկ էդ 160 հոգին կգային, թե չէին գա, դա արդեն երկրորդական հարց է եղել: 

Մի խոսքով, Էդգար Ղազարյանը թող նոր ընդդիմություն ճարի, էս մեկն արդեն «ռասկուլաչիտ» են արել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   301 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ