...

Մանուկ էին մի ժամանակ

Մանուկ էին մի ժամանակ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ասել է. «Մեր երկրի ամենակարևոր բաներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ այս իշխանության լրջության մակարդակը Նիկոլ Փաշինյանի ասած սովետական հանրագիտարանն է, լավ է մանկական հանրագիտարանից չեք օգտվել»:

«ՉԻ». Բայց ի՞նչ գիտեք, որ չեն օգտվել: Հիմա իրենց աղետները արդարացնելու համար ցանկացած հանրագիտարան ծերից ծեր էլ կմաղեն: Այդ թվում՝ մանկականը:

Այստեղ ամբողջ հարցն այն է, թե սրանք որ թողարկման մանկական հանրագիտարանից են օգտվել: Չորս թողարկում է եղել. մեկը լույս է տեսել 1920-ին, Ալեքսանդրապոլում, երկրորդը՝ 1921-ին, Մոսկվայում, երրորդը թողարկվել է 1988-ին, չորրորդն էլ՝ 2020-ին: 2020-ինը իրենց թողարկածն է, հաստատ օգտվել են, այդ հանրագիտարանը դեռ նոր-նոր առաջին քայլերը սովորող մանուկների համար է: 

Հա, մի հատ մանկական հանրագիտարան էլ Ալմա-Աթայում է լույս տեսել, ամենաշատը իրենց դա է դուր եկել. սիրուն նկարներով է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ