...

Բադասյանի բադասխանը

Բադասյանի բադասխանը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իրենք ամենևին էլ ժողովրդից չեն հեռացել, ժողովրդի հետ շփումը մշտական բնույթ է կրում։ 

Եթե Ռուստամ Բադասյանը սա ասել է որպես ՔՊ-ական, ապա մեղմ ասած՝ սուտ է ասել։ ՔՊ-ն ոչ միայն հեռացել է ժողովրդից, այլև անցել է խորը ընդհատակ, իսկ իրենց շեֆն անգամ լայվ մտնելուց է հրաժարվել՝ քանի դեռ «Այֆոնը» զրահապատ էկրանով սմարթֆոններ չի արտադրում։ Իսկ եթե պրն Բադասյանը խոսել է որպես ՊԵԿ ղեկավար, ապա միանգամայն իրավացի է։ ՊԵԿ-ը ոչ թե ժողովրդից է հեռացել, այլ օլիգարխներից ու «բարեխիղճ գործարարներից», ավելին՝ այնպիսի տպավորություն է, թե խռովել է ու չի ցանկանում որևէ շփում ունենալ նրանց հետ։ Իսկ ահա ժողովրդի հետ շփումն իսկապես մշտական բնույթ է կրում։ Ճիշտ է, հիմնականում ժողովրդի գրպանի հետ են շփվում, բայց դա ի՞նչ կապ ունի, շփումը մնում է շփում։

Ի դեպ՝ այն հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն առաջվա պես ուղիղ եթերներ չի մտնում ու չի շփվում ժողովրդի հետ, պրն Բադասյանը պատասխանել է՝ «եթե ինչ-որ բան հրապարակայնորեն չի արվում, չի նշանակում, թե դա տեղի չի ունենում»։ Փաստորեն հնարավոր է ուղիղ եթեր մտնել նաև թաքուն՝ այնպես, որ ոչ մեկը չիմանա։

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ