...

Բան ենք բաց թողել

Բան ենք բաց թողել

Բարձր տեխնոլոգիաների և 5G ոլորտի մասնագետ Մարինա Խաչատրյանը գրել է. «Այսօր ինձ հաղորդեցին (ոստիկանության քննիչ), որ վերջին ամիսների ընթացքում պարբերաբար ինքնaսպaնություն գործած երիտասարդների մեծ մասը հանդիսացել է Tումո կենտրոնի սան»:

«ՉԻ». Ինքնասպանություն բառի էդ a-երը մենք չենք դրել, պարզապես 5G-ն ու 4G-ն իրար են խառնվել, ազդել են «ա» տառի վրա: 

Բայց, որքան հասկացանք, երևի էդ 5G-երի թեման այնքան էլ ակտուալ չէ, կամ ժողովրդի ուղեղն արդեն կերել են, եթե մեր այս բազմապրոֆիլ մասնագետը հիմա էլ սուիցիդալ ոլորտն է բզբզում:

Մենք մտանք նրա էջ, ասինք, տեսնենք՝ ուր է հասել այս ոլորտում, մեկ էլ ի՞նչ տեսնենք. վերջին ստատուսը հետևյալն է. «Տեսա՞ք, որ ես նորից ճիշտ էի...

«ընդդիմություն» + «իշխանություն» = սեր»:

Էս ինչքա՜ն բառադի իշխանություն ու ընդդիմություն են, որ նույնիսկ Մարինա Խաչատրյանի այ ստեղն են հասցրել ու նրան ստիպել են ռոմանտիկ պնդում անել: Պնդում, որն այնքան էլ հեռու չէ իրականությունից: 

Մեկումեջ կհետևենք Մարինա Խաչատրյանին, քանի որ մեկումեջ մտքեր է հայտնում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ