...

Նոր աղետը հետաձգվեց

Նոր աղետը հետաձգվեց

Հայաստանի առաջատար կոնսպիրոլոգ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր լայվում անդրադարձել է Երևանի փողոցներից մեկում տեղադրված գովազդային վահանակին, որի վրա գրված է. «Շուտով 5G»:

Մոտ 18 րոպեանոց իր ելույթում Մարինա Խաչատրյանը ահազանգում է, թե այդ 5G-ն ինչ հետևանքներ է ունենալու և ինչ նոր աղետներ են պատրաստվում հայ ժողովրդի գլխին: Սկսած նրանից, որ 5G-ն քաղցկեղ առաջացնող եսիմինչեր է անում, չբերություն է առաջացնում, վերջացրած նրանով, որ ազդում է մարդու թոքերի վրա, որպեսզի մարդու իմունիտետը թուլանա, կորոնավիրուսից շատ մարդ մեռնի: Ու էլի լիքը բաներ, որ այդ 5G-ի պատճառով լինելու է: Եվ որ դա արվում է հատուկ, նպատակաուղղված, վերջնական նպատակը հայությանը բնաջնջելն է:

Ահագին էլ մարդ էր դիտել նրա լայվը, ահագին լայքողներ կային, շատերը շնորհակալություն են հայտնել, որ Մարինա Խաչատրյանը հանգամանալից բացատրել է 5G-ի վտանգները, հիմա մարդիկ ավելի զգոն կլինեն և այլն: 
Ու լիքը մարդ հավատում է այս կնոջ ասածներին: Հավատում են, ու իրենք իրենց հերթին տարածում են նրա մտքերը: Մի երկու մամուլի ակումբ էլ Մարինային օրումեջ իրենց մոտ են հրավիրում՝ որպես ամեն ինչի մասնագետ:
Միայն Հայաստանում կարող է նման բան լինել: Այսինքն՝ մարդը տեսել է, որ գովազդային վահանակին գրված է՝ 5G, միանգամից լայվ է մտել ու դուրս տվել, թե հասեք՝ նոր աղետ է սկսվում, այն դեպքում, երբ դա ընդամենը Acba բանկի գովազդն է եղել: Բանկը նույնիսկ այս առիթով կայֆավատ է եղել՝ գրելով. «Չէ, չէ, չիպավորում չի, 5G կապ չի, մե՜նք ենք: 5-րդ սերնդի սպառողական վարկեր Ակբա բանկից: Իսկ դո՞ւք ինչ էիք մտածել»:

Մենք բան չենք մտածել, դա հոգեխանգարմունք ունեցողներն են մտածել: Մեր վերջին տեղեկություններով՝ Մարինա Խաչատրյանն առայժմ Ավանում չի գտնվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ