...

Բանակի փոխարեն Գյուլումյան պահեք

Բանակի փոխարեն Գյուլումյան պահեք

«Պատերազմում մեր պարտությունն սկսվեց ՍԴ-ի դեմ հարձակումներից․ հիմա արդեն պարզ է, որ եռակողմ պայմանագրի դեմ այս դատարանը չպետք է որևէ «խաղ տար»». Ալվինա Գյուլումյան:

«ՉԻ». Պատերազմն սկսվելու և նրա արդյունքի վերաբերյալ թերևս ամենապրոֆեսիոնալ գնահատականը: Այդքան քաղաքական, ռազմական և հասարակական գործիչներ արտահայտվեցին ամբողջ աշխարհում, բայց ոչ ոք չկարողացավ տիկին Գյուլումյանի նման համապարփակ գնահատական տալ, թե ինչու թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հարձակվել Հայաստանի վրա:

Ամեն դեպքում պատերազմի վտանգը ամբողջովին վերացած չէ: Ուրեմն ի՞նչ է պետք անել առաջնահերթ: Հրայր Թովմասյանին նորից կարգել ՍԴ նախագահ, իսկ Ալվինա Գյուլումյանին նշանակել ՍԴ ցմահ անդամ: Եվ անպայման հետևել, որ տիկին Գյուլումյանը շատ երկար տարիներ ապրի, որպեսզի ադրբեջանցիների մոտ կրկին հարձակվելու գայթակղություն չառաջանա:

Եթե իշխանությունն այս մինիմալ պահանջները չանի, ուրեմն Նիկոլն իսկապես դավաճան է: Դավաճան է, որովհետև բանակը վերականգնելու և դաշնակիցներ փնտրելու փոխարեն Գյուլումյանը էժան, բայց 100 տոկոսանոց աշխատող մեխանիզմ է առաջարկում:

Գնդակը այլևս Փաշինյանի մոտ է. եթե վաղը տիկին Գյուլումյանը չվերականգնվի աշխատանքի, ապա հաստատ Սյունիքը հանձնում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ