...

Շատ փող ունե՞ք

Շատ փող ունե՞ք

2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից, որից հետո Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերջերս մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ, ինչն էլ ՀՀ կառավարությունն արել է:

«ՉԻ». Երբ Եվրադատարանից հերթական վճիռն է գալիս՝ ընդդեմ Հայաստանի, մենք զայրանում ենք, քանի որ նման վճիռներով քոչարյանական դատավորների ապօրինի որոշումների համար Հայաստան պետությունն է փոխհատուցում: Այսինքն, մեր՝ հարկատուներիս գրպանից ենք վճարում նախկին իշխանությունների հանցանքների համար: Մեկը չի, երկուսը չի, հարյուրներով են: Որ Քոչարյանի ու նրա խմբի գրպանից այդ գումարները փոխհատուցվեին՝ հարյուրավոր տուժածների, քաղբանտարկյալների հայցերը, դարդ չէինք անի, նույնիսկ կուրախանայինք: Բայց չէ, իրենք ղալաթն արել են, պետությունը վճարում է:

Հիմա նույն պետությունը Ալվինա Գյուլումյանին գրեթե 17 մլն դրամ է վճարելու: Ու սա այսպես անցնելու է, գնա: Ոչ մեկի մտքով չի անցնելու, հարցնի, թե ինչպես է եղել, պետության բյուջեն 17 միլիոն դրամով պակասելու է, ո՞ւմ մեղքով, ո՞վ է պատասխանատու: Ինչո՞ւ 2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխություններն այնպես չէին արել, որ հետո նման խնդիրներ չառաջանան: 

Ձևը լավ են գտել. ճիշտ կաշխատեն, սխալ կաշխատեն, էական նշանակություն չունի, պետությունը նաղդ կա ու կա, իրենց սխալների համար կվճարի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ