...

Բաքվից առաջ ենք

Բաքվից առաջ ենք

«Առավոտը» հայտնում է, որ լուծարվել է Երևանի մետրոպոլիտենի հրշեջ ծառայությունը, կրճատվել են ծառայության ընդամենը 4 աշխատակիցները, որոնց որևէ այլ աշխատանք չի առաջարկվել: Աղբյուրի հավաստմամբ, մետրոպոլիտենի ղեկավարությունը հրշեջ ծառայության լուծարումը այսպես է հիմնավորել «Մեկ է, մետրոյում հրդեհ չի լինում»:

«ՉԻ». Դե, ինչ ճիշտն է, ճիշտն է: Եթե հրդեհ չկա, հրշեջն էլ ո՞ւմ.... ո՞ւմ է պետք: Մետրոպոլիտենի ղեկավարությանը մի թեթև հուշենք, որ տարիներ առաջ Բաքվի մետրոյում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով մոտ 300 մարդ զոհվեց: Բայց դա՝ Բաքվում, այնտեղ կարելի է և հնարավոր է, բայց մենք ուրիշ ենք, մեզ մոտ ո՞նց կարող է նման բան լինել: Աղոթած է մեր մետրոն, խունկ ենք վառել:

Դրա համար առաջարկում ենք, օրինակ, հայ-իրանական սահմանին սահմանապահ ուղեկալները հանել, սահմանապահներին տուն ուղարկել, մեկ է, Իրանը մեզ վրա չի հարձակվում:

Նաև կարելի է իշխանությունները լուծարել, մեկ է, Հայաստանում քաղաքականություն չի լինում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   371 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ