...

Ո՞րն է հաջորդ կայարանը

Ո՞րն է հաջորդ կայարանը

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայտնել է. «Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 10:25-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից»:

«ՉԻ». Թե չէ, մենք էլ զարմացանք, թե էս ոնց է եղել, որ այսօր մետրոպոլիտենում ռումբ տեղադրելու մասին ահազանգ չեն տվել: Ահազանգերի լիմիտն է ավարտվել, ու հիմա տեխնիկական խնդիրներ առաջանալու լիմիտն է բացվել:

Փոխարենը դեռ լիմիտ է մնացել, որպեսզի «Շիրակ» օդանավակայանում ու Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ տեղադրելու մասին ահազանգ տան: 

Մենք չգիտենք՝ ԱԱԾ-ն ինչ է անում, որովհետև կեղծ ահազանգերի այս տարափն ինքնին ահաբեկչական գործողության նախապատրաստման փուլ է հիշեցնում: Այսինքն՝ ամեն օր մեր բազմաթիվ ծառայություններ լարված աշխատանք են իրականացնում՝ ամեն ահազանգի հետքերով՝ ստուգելով այն կառույցները, որտեղ իբր ռումբ կա: 

Ժամանակն է, որ ուժային կառույցների լավագույն կադրերի, մասնագետների ներգրավմամբ ստեղծվի ինչ-որ խումբ, որը բացառապես զբաղվի այս ահազանգերի թիկունքում կանգնածներին հայտնաբերելու ուղղությամբ: Առանձին-առանձին մեր ուժային կառույցներն ի վիճակի չեն անել դա, կոորդինացնող մարմին է պետք: Սակրավորները ռոբոտ չեն, չեն կարող ամեն օր այս ծավալի աշխատանք կատարել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ