...

Տափը մտնես

Տափը մտնես

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով մետրոյի կայարաններում մարդկանց հերթերին՝ գրել է. «Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ  Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են այսպես կոչված «տափանորդները». նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են»:

ՉԻ. Դե, եթե հերթերի խնդիր կա, ու Ճապոնիայի օրինակն էլ կա, պետք է հասնել ու անցնել դրանց: 

Դրա համար մեր «հեղափոխության պահապաններից» պետք է ջոկատներ ստեղծել, ուղարկել կայարաններ: Ու պիկ ժամերին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին ոչ թե հրելով ներս խցկեն (դա հնացած, 20-րդ դարում մնացած մեթոդ է), այլ ճիպոտով խփեն: 

Էֆեկտը երաշխավորված է: Դուք հլը տեսեք, դրանից հետո մեր ուղևորները ոնց են իրար ճխլտելով վագոններում տեղավորվում: Ճիպոտահարվելու վախից իրար կգրկեն, վագոններում սիրո և համերաշխության իսկական մթնոլորտ կձևավորվի:

Պետք է, պետք է հասնել և անցնել Ճապոնիային:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   336 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ