...

Բայց ինչ բութ ու անֆայմ դուրս եկան

Բայց ինչ բութ ու անֆայմ դուրս եկան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, ըստ որի, Սոթքի հանքի մի մասը հայտնվել է Հայաստանի սահմաններից դուրս, հայտարարել է. «Այդ օրենքը չի կարող պետական սահմանի համար հիմք հանդիսանալ»:

«ՉԻ». Բա որ ասում ենք՝ ադրբեջանցիների ֆայմի գործակիցը զրո է, չէիք հավատում: Գալիս են, ասում են՝ Սոթքի հանքի էս ու էս մասը մերն է: Հարցնում ենք՝ ինչի՞: Ասում են՝ հեսա, նայեք, 2010 թվին Սերժ Սարգսյանի խորհրդարանը՝ հանրապետականով, բհկականով, դաշնակներով, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենք է ընդունել, ըստ որի՝ Սոթքի հանքի մի մասը մերն է:

Բացատրում ենք, որ այ յոլդաշ ջան, էդ օրենքը հիմք չի, էդ ուղղակի հավայի օրենք է, հենց-ընենց ընդունված է, ադրբեջանցիների գլուխը չի մտնում: Ասում են՝ չէ, մեր համար հիմք է: Ընդհանրապես անֆայմ են: 

Մեռանք բացատրելով, որ ձեր համար հիմք պետք է հանդիսանան Սևրի պայմանագիրը, Ծովից ծով Հայաստանի քարտեզը, Զարուհի Փոստանջյանի ստատուսները, Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականը, Արփինե Հովհաննիսյանի պարզաբանումները, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի դասագրքերը... արա´, չեն հասկանում: Իրենց ռետինե խողովակի տեղ են դրել: Սենց կրակ ու ալավ կլինե՞ն, որ սրանք են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ