...

Գնում եք Սյունիք, որ ի՞նչ անեք

Գնում եք Սյունիք, որ ի՞նչ անեք

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ գրքերում կարդաք հայերի արժանապատվության մասին ու ուզեք տեսնել` գնացեք Սյունիք: Իրեն անպատվողներին անվանեց «սրանք», քանզի իր համար մարդ ու «հպարտ է» միայն իրեն սիրողն ու իր հետ համաձայնը: Ինքն ատում է բոլորին, ու քանի որ ինքը մանր փոքրոգի է, գուցե փորձի վաղը տարբեր խուլիգանների միջոցով վրեժ լուծել: Ես պատրաստ եմ անձամբ գնալ Սյունիք, լինել այդ մարդկանց կողքին և իրավական օգնություն ցուցաբերել: Վստահ եմ՝ ոչ միայն ես»:

«ՉԻ». Փաստորեն, ըստ Հովհաննիսյանի տրամաբանության, հայերի արժանապատվությունը հայհոյելն է: Իսկ ամենաարժանապատիվ հայերը ապրում են Սյունիքում, քանի որ կարող են կանանց և երեխաների մոտ ծնող հայհոյել:

Անցած անգամ էլ Փաշինյանին չթողեցին մուտք գործել Սյունիք, փակեցին ճանապարհը, և հանրային արձագանքը հաստատապես սյունեցիների դեմ չէր: Երեկվա խուլիգանությունը, հանրային վայրերում հայհոյանքի փառատոնը չեն կարող մեծ ոգևորություն առաջացնել անգամ այն մարդկանց մոտ, որոնք մերժում են Փաշինյանին: Մի պարզ պատճառով, հայերի արժանապատվությունից ցածր է կանանց և երեխաների մոտ հայհոյել ուրիշի մահացած ծնողներին: Հանրապետականների մոտ գուցե դա ընդունված է, բայց, փառք Աստծո, բոլոր հայերը հանրապետական չեն:

Սյունիք էլ հիմա պետք չի գնալ, այլ պետք էր գնալ պատերազմի ժամանակ: Սերժ Սարգսյանի ասած՝ գնում ես Սյունիք, որ ի՞նչ անես:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1469 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ