...

Ծառուկյանը հոգատար է, հո զոռով չի

Ծառուկյանը հոգատար է, հո զոռով չի

«Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` հանրահավաքի վայրում բավականին ջերմ մթնոլորտ է: Ցուրտ եղանակը թե հարթակում, թե հոծ բազմության շարքերում մարդիկ փորձում են կոտրել միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքով: Նման մի դրսևորում նկատեցինք հարթակում` Հայրենիքի փրկության շարժման անդամների կողմից: Շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը, երբ ելույթ ունեցավ ու հետ եկավ, զգացվում էր, որ մրսում է: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դա տեսնելով, անհանգստացավ:

«Արփինե ջան, մրսում ես, կարաս գնաս արդեն»,- ասաց Ծառուկյանը Արփինեին:

Նա էլ արձագանքեց, թե ոչինչ, կմնա մինչև վերջ»:

Հրապարակումը զետեղվել է «Հրապարակ» կայքում:

«ՉԻ». Չգիտենք, թե դուք ինչպես, բայց մենք հաստատ հուզվեցինք: Առաջ նման հոգատարություն չկար: Այս ընդդիմությունը իսկապես մարդկային դեմք ունի: Նախկինում օրեր շարունակ ընդդիմության կին լիդերները մնում էին հարթակներում և հրապարակներում, բայց նույն ընդդիմության արական սեռի ներկայացուցիչների մտքով չէր անցնում նրանց տուն ուղարկել:

Միայն կարելի է ենթադրել, թե հոգատարության, անձնազոհության և ընկերասիրության ինչպիսի ոսկե էջեր կգրվեն, եթե այս ընդդիմությունը 2008 թվականի շարժման նման 10 օր մնա փողոցում: Ծառուկյանը թերևս «Բաքսի» քաշի Ազատության հրապարակում, շոգեբաղնիք ու դիմահարդարման սրահ կառուցի ընդդիմության կին գործիչների համար:

Մյուս կողմից էլ՝ զարմանալ պետք չէ: Առաջին անգամ չէ, որ Ծառուկյանը մտահոգվում է ցուցարարների մրսելու մասին: Օրինակ՝ 13 տարի առաջ այս օրերին նա մտահոգ էր իր թիկնազորի առողջությամբ և հատուկ բաճկոններ բաժանեց, որպեսզի հանկարծ չմրսեն Մարտի 1-ի ցույցը ցրելիս:

Հ.Գ. Անբարենպաստ եղանակի մասին բարձաձայնողները պետք է մի բան անեն. «Գուգլի» միջոցով ծանոթանան, թե Երևանում ինչ եղանակ էր 1988 և 2008 թվականների փետրվար ամիսներին: Հաստատ այլևս եղանակից չեն խոսի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ