...

Իսկ ինչո՞ւ երեք տարի հետո հիշեցիք

Իսկ ինչո՞ւ երեք տարի հետո հիշեցիք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պատգամավորների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պատերին փակցնելու փաստին, ասել է. «Մենք ժամանակին քննադատել ենք ոչ թե թիմակցի, այլ քննիչի աշխատասենյակում երկրի ղեկավարի նկարը փակցնելը»:

«ՉԻ». Լաա՜վ: Ինչպես ասում են՝ այստեղ էլ «զացեպկա» գտան: Կոնկրետ քննիչի աշխատասենյակում երկրի ղեկավարի նկար փակցնելն են քննադատել: Թեպետ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ այսուհետ պետական պաշտոնյաների աշխատասենյակներում երկրի ղեկավարի որևէ պատկեր չի լինելու: Իսկ ԱԺ պատգամավորները, եթե նրանք նույնիսկ ՔՊ-ից են, մեկ է՝ պաշտոնյա են:

Բայց մեզ մի ուրիշ հարց է հետաքրքրում. իսկ ինչո՞ւ հիմա սկսեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները կախել պատերից: Հեղափոխությունից հետո երեք տարի Փաշինյանի լուսանկարները չէին կախում, հիմա նոր հիշեցին դրա մասին: Ի՞նչ պատահեց: Կարո՞ղ եք այդ հարցին պատասխանել: Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ էլ էր ՔՊ առաջնորդ, վարչապետ, հիմա էլ: 

Չգիտենք՝ ինչ կպատասխանեն, բայց մեր կարծիքով, պատճառն այն է, որ Հայաստանում նորից վերականգնվում է «վոժդիզմը»: Իսկ «վոժդիզմն» առանց պատերին փակցված «վոժդի» նկարների, նույնն է, ինչ մեղրամիսն առանց հարսի:

Շուտով Փաշինյանի լուսանկարը կտեսնեք նաև ՔՊ անդամ չհանդիսացող պետական պաշտոնյաների կաբինետներում: Որովհետև սա գործընթաց է, որը եթե սկսվել է, ապա շարունակություն պետք է ունենա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ