...

Բերել եք մինուսական կետի

Բերել եք մինուսական կետի

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է. «Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ 

Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Արցախի հարցում շրջապտույտը 30 տարի առաջ չի սկսվել: Լավ էլ ձևը գտել են. գնում, վիժեցնում են խաղաղության գործընթացը, Հայաստանն ու Արցախը գցում գահավիժման շրջապտույտի մեջ, հիմա էլ՝ թե բա 30 տարի առաջ է սկսվել:

Դե որ այդպես է, միանգամից ասեք, որ այս շրջապտույտը սկսվել է 175 տարի առաջ՝ Գյուլիստանի պայմանագրից, կամ էլ՝ Ավարայրի ճակատամարտից: 

Իմիջիայլոց, այս հարցում այնքան համահունչ են ընդդիմության ու իշխանության ասածները: Իշխանությունն էլ է հայտարարում է, թե ամեն ինչ շուռ է եկել դեռ 1990-ին, որ Անկախության հռչակագիրն այնքան էլ հաջող բան չի, որ հիմքերը սխալ են դրվել: Իրենք բոլորը հմուտ դիվանագետներ են, սխալ չեն արել, հզոր են եղել, բայց դե ի՞նչ անեն, որ 30 տարի առաջ տեղապտույտ սկսվեց:

Օսկանյանն ասում է՝ շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ: Փաշինյանը կասեր՝ շատ բանով վերադարձել ենք զրոյական կետ: Իրականում մինուս եք դուրս եկել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ