...

Բոլորդ էլ շուստրի եք

Բոլորդ էլ շուստրի եք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մեկնաբանելով Լաչինի միջանցքը շրջափակելուն վերաբերող նախագիծը, որը ներկայացվել է խորհրդարան, ասել է. «Նախագիծը նաև վերաբերում է ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, ինչպես նաև կոչ է արվում միջազգային հանրությանը, զորակցություն է հայտնվում ռուս խաղաղապահ ուժերին»:

«ՉԻ». Այս հարցում նորություն չկա: Արևամտամետները Լաչինի միջանցքի արգելափակման համար մեղադրում են Ռուսաստանին՝ համարելով, որ ռուսները չեն կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով առկա պարտավորությունները, ավելին, շատերն էլ պնդում են, որ սա հենց ռուսների սարքածն է, այսպես ճնշում են գործադրում, որ մերոնք Զանգեզուրով միջանցք տան:

Իսկ ընդդիմությունը, այսինքն՝ «Հայաստան» դաշինքը, դաշնակները, նրանց հարող ուժերը մեղադրում են Արևմուտքին, որ նրանք ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա, հավեսով չեն դատապարտում Ադրբեջանի այս քաղաքականությունը, ավելին, շատերն էլ պնդում են, որ սա հենց Արևմուտքի սարքածն է, որ ռուսներին ծանր վիճակի մեջ գցեն, դրա համար էլ ռուսներին պետք է զորակցություն հայտնել:

Իսկ թե որը պետք է լինի մեր անելիքը, ինչ պետք է անենք, որ մեզ զորակցեն, սրա մասին խոսք չկա: Խոսքը իրատես, ողջամիտ, սթափ քաղաքականության մասին է, ոչ թե իրավիճակի պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելու արդեն մեռած շուստրիության, որով տառապում են քաղաքական դաշտի այսօրվա հիմնական դերակատարները:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ