...

Բոլորդ էլ վերջացել եք

Բոլորդ էլ վերջացել եք

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը և ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակն այս առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար։

907-րդ բանաձևը ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 

Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»:

«ՉԻ». Բայց հետաքրքիր է՝ էդ ո՞նց է ստացվել, որ «ապազգային, երկիր քանդող, Արցախ հանձնող, թուրքերին սիրաշահող» Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հաջողվել է այնպես անել, որ և´ ԱՄՆ-ը 907-րդ բանաձևն ընդունի, որով արգելվում էր Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը, և´ Ռուսաստանից շոշափելի ռազմական օգնություն ստանալ, իսկ ահա այս «ազգային, հայրենասիրական, հերոս, ազատագրիչ» ուժերի օրոք, էս որ սենց ամենօրյա ռեժիմով, թևքերը քշտած, քրտինքի մեջ կորած գործ են անում, և´ 907-րդ բանաձևը դադարեց գործել, և´ Ռուսաստանը սկսեց ռազմական շոշափելի մատարակարարումներ իրականացնել Ադրբեջանին: 

Անցել են իրենց սիրելի գործին՝ դատապարտող հայտարարություններ անելուն: Եթե ժամանակին տեր կանգնեիք մեր ձեռքբերումներին, չպայքարեիք մեր պետականության դեմ, չաջակցեիք Հայաստանն ու Արցախը թուլացնող ուժերին, նման հերոսական հայտարարությունների կարիք չէր լինի: 

Ինչքան «ամենօրյա ռեժիմով» հայրենասիրական գործ եք արել, այնքան Հայաստանի ու Արցախի համար աննպաստ միջազգային փաստաթղթերն ու բանաձևերը շատացել են, իսկ նպաստավոր բանաձևերը՝ վերացել: 

Հազիվ ուժներդ պատում է Սփյուռքի ինչ-որ աննշան հանձնակատարի դեմ: 

Չկա, հիմա իշխանություն չկա: Վերջացել է իշխանությունը Հայաստանում: Բայց ախր դուք էլ եք վերջացել: Այս հայտարարություններն ընդամենը ձեր գոյության մասին հիշեցնելու համար են: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ