...

Արարատ Մորիկյան. Նույն ժողովուրդը պատուհասի գլխավորությամբ վեր է ածվում նախրի

Արարատ Մորիկյան. Նույն ժողովուրդը պատուհասի գլխավորությամբ վեր է ածվում նախրի

Հայաստանի անկախությանը ՀՅԴ-ն կողմ ըլալով էր դեմ, կոմունիստները` դեմ ըլալով էին դեմ, իսկ անկախականները դեմ էին նրա համար, որ իրենք չէին բերում այդ անկախությունը։ Կողմ էր միայն ՀՀՇ-ն, որն էլ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան պատվով կատարեց այդ գործը։ Կերտեց անկախությունը, ստեղծեց երկու հայկական պետություն, Արցախն ու հարակից տարածքները ազատագրեց, ստեղծեց պետական ինստիտուտներ, սահմանադրություն ու հաղթական բանակ։ Այո՛, դա այդպես է և ինչքան էլ քաղքենիների ու տգետների բանակները բարձր աղմկեն, թե դա մեր ժողովրդի ու կռվող տղեքի շնորհիվ է և Լևոնն ու ՀՀՇ-ն կապ չունեն, միևնույն է դա ճիշտ չէ։ Ճիշտ չէ այն պարզ պատճառով, որ այդ նույն ժողովուրդը պատուհասի գլխավորությամբ վեր է ածվում նախրի, իսկ կռվող տղեն դառնում է սասունմիքայելյան։

Ցավոք սրտի մեր ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի և արդեն մոռացել է, որ իրեն անկախություն ու հաղթանակ բերած ուժը և իր առաջնորդը այս օրերը կանխատեսել էին և իշխանությունը կորցնելուց հետո էլ, արդեն քսանյոթ տարի է բարձրաձայնում են մեզ սպասվող աղետների մասին։ Իսկ մենք նրանց չենք կարողանում ներել և նրանց չենք ընտրում այն բանի համար, որ հանուն Արցախի ու Հայաստանի հաղթանակի մի քանի տարի լույս չենք ունեցել։ Բայց մոռանում ենք, որ հարյուր միլիոն թուրքով շրջափակված մեր երկրում, այդ նույն թուրքերին հաղթելու պատճառով է, որ էներգակիրներ չէին մտնում Հայաստան և Խոսրով Հարությունյանի արտադրած կրծքկալներն էլ ժամանակին չէին հասնում Ուստ-Կամենագորսկ։

Սակայն որոշակի առաջընթաց նկատվում է։ Հաշվի առնելով որ քսանյոթ տարում Գառնիկ Իսագուլյանն ու Զորի Բալայանն արդեն իսկ ապաշխարել են, ուրեմն հույս կա, որ առաջիկա մի քանի մլն տարում էն մնացածն էլ կարող են խելքի գալ ու արդեն Հայաստանի Հինգերորդ Հանրապետությունը կապրի իր ոսկե դարը։

Դրական տեղաշարժ եմ համարում նաև որոշ նորաթուխ կուսակցապետերի «արջի քոթոթություն» անելու սովորությունը։ Երկու ընտրությունների արանքում գտնվող երեք֊չորս պասիվ տարիների ընթացքում նրանք սիրաշահում են ՀԱԿ կուսակցությանն ու իր առաջնորդին, այցելում են ՀԱԿ գրասենյակներ, կայանում են, առավել հաջողակները արժանանում են Լևոն Տեր-Պետրոսյանի տանը հյուրընկալվելու պատվին։ Հիմնականում հանդիպումները տեղի են ունենում բացօդյա, նախագահի այգում, նրա տանձի ծառի տակ։ Զրույցի տևողությունը մոտավորապես մեկ ժամ է։ Դրանից հետո Նախագահը գնում է իր աշխատասենյակ, իսկ արդեն Լևոնի հետ նստող-վերկացող կուսակցապետը շտապում է ավտոկայան, որ հանկարծ Առինջի ավտոբուսից չուշանա։

Արարատ Մորիկյան

Հ.Գ. Բացի գայլից ու առյուծից մնացած բոլոր գազանները, երբ հանդիպում են իրենց ձագերին, աշխատում են ոչնչացնել նրանց, այնպես որ սուտ է արջի քոթոթների հոր ձվերի հետ խաղալու պատմությունը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ