...

Զրոյականից չեն անցնում

Զրոյականից չեն անցնում

Դաշնակների փաստաբան Մկրտիչ Դավթյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ իշխանական ճնշումներին, ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «Դրոյի», Վահան Հովհաննիսյանի գործերն էին, ՀՅԴ-ն փակելու որոշումը, իսկ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ուղղակի՝ ավելի կատարելագործված։ 

«ՉԻ». Մարդը իրավական գնահատականներ տալու փոխարեն ինչ-որ բարբաջանքներ է դուրս տալիս: Թե դա ոնց է օգնելու հիմա կալանավայրերում գտնվողներին, մենակ ինքը կիմանա:

Բայց զարմանալի բան չկա։ Ամեն ինչ վերադառնում է դարձ ի շրջանս յուր: Ինչպես ասում էր հին բուլվարային ասացվածքը՝ «մոդան վերադառնում է, բայց միշտ ավելի էժան կտորով»։

Բա մի հատ էլ հիշեիք, թե ոնց էին մի քանի տարի առաջ հենց նույն դաշնակները այդ նույն «հոգեզավակի» հետ կոալիցիա կազմում, պաշտոններ ստանում, համագործակցում: Տեր-Պետրոսյանը չի պաշտոններ ստացել, այլ դուք: 

Ասում է՝ ՀՅԴ-ն պատրաստ է անձնազոհության։ Հարցն այն է, թե հանուն ինչի՞։ Ժողովրդի՞, ազգի՞, թե՞ սեփական տեղը քաղաքական տախտակին ապահով պահելու։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ