...

Չագուճը թարս աճեց

Չագուճը թարս աճեց

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ հայտնելով, որ մի խումբ անձինք ապօրինի զավթել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը։ 

Մոտ 30-40 անձինք զավթած տարածքում շինաշխատանքներ են անում, թույլ չեն տալիս պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին մուտք գործել նշված տարածք։ 

Ոստիկանությունը պարզում է տարածք ներխուժած անձանց ինքնությունը։

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը մի երկու տարի առաջ գլխավերևում չագուճ էր ճոճում, թե բա հեսա սրան սենց կանեմ, նրան նենց կանեմ:

Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ում ձեռքը չագուճ է ընկնում, երկրի ղեկավարին սենց էլ է անում, նենց էլ: 

Մի մասն էլ չագուճը ձեռքին մտնում է այնտեղ, որտեղ իրեն դզում է: Ինչպես, օրինակ, 30-40 հոգու: Մի հատ տեքստը նայեք. ապօրինի զավթել են ՊՆ նախկին շենքը: Մի հատ էլ հարկայիններին լարել են այնտեղից:

Ձեզ սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում: Այո, բոլորդ էլ այդ կադրերը տեսել եք, թե ինչպես են ադրբեջանական զինյալները ապօրինի մուտք գործում Հայաստանի տարածք ու մեր զինվորներին քշում տեղանքից: 

Լրիվ նույնն է: Սահման չեն կարողանում պահել, պարզվում է, նույնիսկ մի հատ ՊՆ նախկին շենք էլ ի վիճակի չեն պահել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ