...

Ձայն բարբառո՝ Հ1-ի եթերում

Ձայն բարբառո՝ Հ1-ի եթերում

Ժողովուրդ ջան, զուր տեղը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ հույսեր մի կապեք, ոչ մի նոր բան տեղի չի ունենալու։ Նա հերթական անգամ սթափության կոչ է անելու, առաջարկելու է մերժել արկածախնդրությունը և արտաքին քաղաքականության հիմքում դնել առողջ բանականությունը, նույնիսկ հանդես է գալու կոնկրետ առաջարկներով, բայց՝ ինչպես միշտ, հարձակման է ենթարկվելու բոլոր կողմերից։ Այնպես որ՝ հանգիստ եղեք, ոչինչ չի փոխվել։ Պարզապես ժամանակը ցույց է տվել, թե ով ինչ է արել Ղարաբաղի համար և իրականում ով է ծախում այն, բայց հետո՞ ինչ, որ ցույց է տվել, միևնույն է՝ տեսնել ցանկացողներ առանձնապես չկան։

Մեզանում առողջ բանականությունը երբևէ բավարար «դիտումներ» չի ունեցել, «լայքերի» թվով էլ զբաղեցրել է վերջին հորիզոնականները, այնպես որ՝ մնանք սպասող Քոչարյանի կամ ծայրահեղ դեպքում՝ Տիգրան Արզաքանցյանի ասուլիսին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ