...

Ձայն հանեք, թող ժողովուրդն իմանա

Ձայն հանեք, թող ժողովուրդն իմանա

Հայաստանի գործող իշխանությունը պարտավոր է հենց հիմա հստակ գնահատականներ հնչեցնել Արցախում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ: Այլապես, սովորության համաձայն որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն կրկնել նույն միտքը՝ մեր մեծագույն սխալն էր, որ չարձագանքեցինք Արցախում իշխանության ուզուրպացմանը:

Հայաստանից Արցախ զինակոչիկ ուղարկող ընտանիքը պետք է իմանա, որ այլևս իր որդու ճակատագիրը տնօրինողը Վիտալի Բալասանյանն է, որն իր իմիջի հաստատման համար պատրաստ է ցանկացած արկածախնդրության: Ներկայումս Հադրութը վերադարձնելու վերաբերյալ նրա արտահայտությունները դրա լավագույն ապացույցն են:

Հայաստանից և սփյուռքից օգնություն ուղարկողը պետք է իմանա, որ այդ օգնության ճակատագիրը տնօրինողը այլևս Բալասանյանն է: Իհարկե, նրան այդ գործում կօգնեն մի շարք պաշտոնաթող գեներալներ:

Հայաստանի ցանկացած պաշտոնյա, որն Արցախի վերաբերյալ բանակցություն կվարի, պետք է հաշվի առնի՝ Արցախի տեսակետը ավելի շատ մոտ է լինելու Ռուսաստանի մոտեցումներին, քան Հայաստանի: Հանկարծ անակնկալի չգա:

Արայիկ Հարությունյանին առաջ հրելուց առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է գնահատեր ռիսկերը և հասկանար, թե նրա վրա ազդելու որքան մեխանիզմներ ունեն ռազմավարական դաշնակիցները և նախկին ռեժիմի ներկայացուցիչները: Այս մի սխալը անգամ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ վերագրել նախկիններին կամ բացատրել թալանով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ