...

Դե, մալադեց ձեզ

Դե, մալադեց ձեզ

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում խցանում էր: Երթևեկությունը կաթվածահար էր: Մոտեցանք խաչմերուկին. վա՜հ, մի քանի պաստառ տեսանք. «Սկսվել ա»: Մի քանի երիտասարդ կանգնել էին ավտոբուսի գլխին: Խաչմերուկը արգելափակած երիտասարդներն էլ վանկարկում էին. «Պայքար, պայքար մինչև վերջ»:

Նայում ենք օրացույցին, 2022 թիվն է, ոչ թե 2008 թվականը: Մտածում ենք, կարո՞ղ է Տեր-Պետրոսյանի համակիրներն են բողոքի ակցիա սկսել, կամ ՀԱԿ-ը, կամ քաղաքացիական շարժումները: Չէ, դաշնակներն են: 88-ի Ղարաբաղյան շարժումից սկսած ինչքան վանկարկումներ հիշում եք, օգտագործում էին: Մի հատ սեփական արտադրության միտք, լոզունգ, ուղերձ չէիք գտնի:

Էս էն դաշնակներն են, որոնք, երբ Հայաստանում վանկարկում էին «Պայքար, պայքար մինչև վերջ», դատապարտում էին այդ կոչերն ու հայտարարում՝ «Անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլանք»: Էն դաշնակները, որոնք, երբ Հայաստանում սկսվեց ընդդիմադիր շարժումը, ստեղծվեցին քաղաքացիական խմբեր, այդ թվում՝ «Սկսել ա»-ն, ողջունում էին արյամբ ու տանկերով այդ շարժումները խեղդած իշխանություններին, հիմա կրկնօրինակած լոզունգներով դուրս են եկել փողոց:

Մյուս կողմից՝ նորմալ է: ՀՅԴ-ն սովոր է ուրիշի գաղափարները, հաջողությունները, լուսավոր էջերը իրենով անել, յուրացնել, իսկ իր անհաջողությունները, պարտությունները, կապիտուլյացիաները ուրիշի վրա բարդել:

Կտեսնեք, կգա ժամանակ, երբ պատմության դասագրքերում գրելու են, թե ՀՅԴ-ն է ձեռնարկել Ղարաբաղյան շարժումը, տեսանյութ էլ կդնեն, որտեղ իրենք վանկարկում են «Պայքար, պայքար մինչև վերջ»: Ղարաբաղյան պատերազմը... այսինքն՝ դա վաղուց են գրել, որ իրենք են հաղթել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ