...

Մի քննադատեք դաշնակին. նա գրում է, ինչպես կարող է

Մի քննադատեք դաշնակին. նա գրում է, ինչպես կարող է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Կառավարությունը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, չի պատասխանել իմ ուղարկած պաշտոնական հարցմանը։ Տեղեկացնում եմ, որ մեկ այլ հարցմանս չի պատասխանել նաև ՀՀ նախագահի բարձր աթոռը զբաղեցնող նախկին ՀՀՇ-ականը։ Ս.թ. օգոստոսի 8-ին հարցում էի ուղարկել նրան, ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան, արդյոք Հայաստանի Հանրապետությունը և նրա «գլուխ» հանդիսացող դաշնակահար-նախագահը շարունակու՞մ են պնդել, որ...»:

ՉԻ.- Թե ինչ է պնդում դաշնակ պատգամավորը, դա էական չէ: Էականը գրածի ոճն է: Մեզ հետաքրքիր է, որ դաշնակները դիֆերամբներ են ձոնում իրենց հոգևոր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, մարդկանց հիշեցնո՞ւմ են, որ նա էլ է նախկին ՀՀՇ-ական: 

Օրինակ՝ գրեին. «Հայաստանն ու Արցախը կարող է փրկել միայն նախկին ՀՀՇ-ական Ռոբերտ Քոչարյանը»: Կամ՝ «Մեր ձայնը տանք նախկին ՀՀՇ-ական Ռոբերտ Քոչարյանին»: Եթե Վահագն Խաչատրյանի մասին գրելիս հիշեցնում եք նրա հհշ-ական անցյալը, Քոչարյանինն էլ հիշեցրեք: Ինչի՞ց եք վախենում: Ամաչո՞ւմ եք:

Կամ, եթե ընդգծում եք նախագահի դաշնակահար լինելը, ուրեմն, առաջիկայում սպասենք, որ գրեք հետևյալ բովանդակությամբ ստատուսներ. «Հայաստանը 10 տարի զարգացրել է սատկած առյուծներ թամքող-նախագահը», կամ՝ «ՄԱԿ-ի ամբիոնից Ցեղասպանությանը հարցը բարձրաձայնել է պողոսագետ-նախագահը»: Որ մարդիկ իմանան, թե ձեր վոժդն էլ ինչով է աչքի ընկնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ