...

Ձեր հոգեդուստրն է, թեթև գլորվեք

Ձեր հոգեդուստրն է, թեթև գլորվեք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետ, պատգամավոր, կուսակից ընկեր Մխիթար Զաքարյանի հասցեին հնչած քննադատություններին, գրել է. «Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցն, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկ մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»։

Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բոլոր արժեքները վերացնելու, հենման կետերից մեզ զրկելու համար, այդ թվում՝ մարդ ու մարդկային լինելուց, բայց այսքան ներքև մի՛ գլորվեք»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, այսքան ժամանակ մենակ մի հոգու ենք տեսել, որը քննադատել է Մխիթար Զաքարյանին: Նկատի ունենք՝ հանրային դեմքերից: Դա Նաիրա Զոհրաբյանն է: 

Բայց Վահե Հակոբյանը չի համարձակվել նշել նրա անունը ու այնպիսի ճառ է գրել, կարծես աշխարհն այսօր կիսվում է Ուկրաինայի իրադարձությունների և Մխիթար Զաքարյանի հարցի շուրջ: Պատվեր, եսիմինչ, դավադրություն... 

Իսկ կոնկրետացված չի ասում, որովհետև Նաիրա Զոհրաբյանը իրենց հոգեդուստրն է, անհարմար բան կստացվի: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը մի հատ պրոյեկտ էր նախագծել՝ խորհրդարան խցկելու համար, ու... ու այդպես տիկին Զոհրաբյանը պատգամավոր դարձավ: Չենք նշում այդ պրոյեկտի անունը, Հիսուսը կպատժի: 

Այնպես որ, ձեր արածների պատճառով եք հիմա զրկվում հենման կետերից ու գլորվում ներքև:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ