...

Մի հատ էլ «գալոչկա»

Մի հատ էլ «գալոչկա»

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ինչո՞ւ ենք պարտվել: Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի, և Ադրբեջանը մեզ պատերազմ չի հայտարարի: Պարզվեց, որ այդ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին»:

«ՉԻ». Բայց ասեք՝ ինչքան շատ մարդիկ կան, որ ժամանակին գնացել, կանգնել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, բայց ոչ թե նրա համար, որ կիսել են նրա հայացքները, գաղափարները, այլ «գալոչկայի» համար, կամ այն ժամանակ մոդան դա էր: 

Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը... ամենավառ օրինակներն են: Այսինքն՝ տարիներ շարունակ կանգնել են մի մարդու կողքին, որը տարիներ շարունակ՝ սկսած 1997 թվականից, ասում էր, որ Հայաստանը Արցախի հարցում դաշնակիցներ չունի, որ ոչ ոք մեզ չի գալու պաշտպանի, ու հիմա պարզվում է, որ այդ ամենը իրենց թվացել է: Թվացել է, որ մեզ գալու են պաշտպանեն, որ մենք դաշնակիցներ ունենք: 

Կամ Առաջին նախագահը հումոր էր անում: Եթե Գագիկ Ջհանգիրյանն ասեր, որ իշխանություններին թվացել է, թե սենց ու նենց, բան չէինք ասի, բայց երբ ասում է՝ մեզ թվացել է, բոլորին բիրիքով լցնում է այդ «մեզ»-ի մեջ, կներեք արտահայտության համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ