...

Ձեր տված վնասը սեփական գրպանից վճարեք

Ձեր տված վնասը սեփական գրպանից վճարեք

Եվրոպական դատարանն այսօր ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով (մարտի 1-ի գործ) վճռել է ճանաչել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և տալ համապատասխան փոխհատուցում, որը մոտավորապես կազմում է 12 հազար եվրո:

«ՉԻ». Մեզ թվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու իր այս «սվիտան» վերանան, չքվեն երկրի երեսից, մեկ է, մի քանի սերունդ իրենց հասցրած վնասների տակից դուրս չի գալու:

Հայրենիք փրկողներիս նայեք: Սա Եվրոպական դատարանի որերո՞րդ վճիռն է, որով քոչարյանական ժամանակաշրջանի հանցագործությունների և ապօրինությունների համար Հայաստան պետությունն է տուժում:

Թե որ այդքան երկիր սիրող եք, դե հանեք, ձեր գրպանից 12 հազար եվրո փոխանցեք Ալեքսանդր Արզումանյանին, ասեք՝ երկրի վիճակը նեղ է, բյուջեն սուղ է, ավելի չծանրացնենք վիճակը, մտնենք հայրենիքի դրության մեջ: Կամ 12 հազար եվրո փոխանցեք որևէ հաշմանդամ զինվորի բուժման ծախսերը հոգալու համար:

Կանի՞ նման բան Ռոբերտ Քոչարյանը: Սպանես, մի եվրո էլ չի ծախսի: 120 հազար եվրո կտա, երեք հատ նոր փաստաբան կվարձի՝ իր շահերը սպասարկելու համար, եթե պետք լինի: Այ դա կանի: Որովհետև դրանք իր շահերն են, ոչ թե՝ պետության:

Ու այսքանից հետո մի բան էլ մինչև հիմա հոխորտում են, մարտի 1-ի ոճրագործության մեղքը ընդդիմության վրա բարդում, ասում՝ մենք ոչ մի կապ չունենք: 

Հայրենիք են փրկում՝ հայրենիքի վզին նոր տույժ ու տուգանք փաթաթելով:

Հ.Գ. Իրավիճակը բարդանում է նրանով, որ քոչարյանականների տված վնասները դեռ չփակած, մեր շլինքին արդեն այս իշխանությունների տված վնասներն են նստում: Սրա համար քանի սերունդ է ճկռելու, դեռ պարզ չի: Եթե, իհարկե, մենք մի քանի սերունդ ունենանք: Որովհետև այս տեմպերով մենք ավելի շուտ վերանալու ճանապարհն ենք բռնել, քան սերունդ թողնելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ